Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
13.01.2017 | 00:02

Բոլոր գետերը գնում են դեպի ծով, բայց ծովը չի լցվում, և նորից գետերը վերադառնում են այնտեղ, որտեղով հոսել են։ Ամեն ինչ ջանք ու տքնանքով է լինում, և չի կարող մարդ այն պատմել. աչքը տեսնելով չի հագենում, և ականջը լսելով չի լցվում։

Այն, ինչ եղել է, նույնն էլ պիտի լինի, և այն, ինչ կատարվել է, նույնն էլ պիտի կատարվի։ Եվ ոչ մի նոր բան չկա արեգակի ներքո, որովհետև ոչ ոք չի կարող ասել՝ «Ահա սա նոր է, քանի որ դա եղել է վաղուց, հավիտենապես՝ մեզնից առաջ եղածների մեջ»։


Ժողովող 1. 7-10

Դիտվել է՝ 1600

Մեկնաբանություններ